ԱՊՀ անդամակցությունը պահպանելու նպատակահարմարության հարցն ենք վերլուծում. Մոլդովայի ԱԳ նախարար
Մոլդովայում այժմ «վերլուծում են ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարությունը» և միության մեջ չեն տեսնում գործընթացներ, որոնք կհետաքրքրեն երկրին, TV8 հեռուստաալիքին ասել է հանրապետության արտգործնախարար Նիկու Պոպեսկուն։

 «ԱՊՀ շրջանակներում ստորագրվել են մի քանի հարյուր տարբեր փաստաթղթեր, և այժմ ԱԳՆ-ն ու մյուս նախարարությունները զբաղված են դրանց վերլուծությամբ: Մոտ ապագայում մենք կունենանք ավելի հստակ ըմբռնում առ այն, թե այս միջազգային պայմանագրերի որ տարրերն են մեզ դեռ պետք, և որոնք են սպառել իրենց»,- ասել է նախարարը: 

«ԱՊՀ-ում մենք չենք տեսնում որևէ գործընթաց, որը կբխի Մոլդովայի շահերից: Այս կազմակերպությունը ժամանակի ընթացքում մեզ համար դարձել է ավելի քիչ կարևոր: Ազատ առևտրի գոտին չի գործում, մեր ապրանքների հասանելիության հետ կապված կան խնդիրներ դեռևս 2006 թվականից, առևտրային սահմանափակումներ կան մեր արտահանման հետ կապված»,- շարունակել է նա։ 

 «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցել ԱՊՀ մակարդակով ոչ մի հանդիպման»,- հիշեցրել է Պոպեսկուն։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ նա ասել է, որ դրանք պահպանվում են միայն դեսպանատների մակարդակով։ 
Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, նա պատասխանել է, որ նիստը նախատեսված էր 2022 թվականի մարտին, սակայն չի կայացել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։