Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կառավարության նիստում երկրի գերատեսչություններին կոչ է արել անցնել ղրղզերենով փաստաթղթաշրջանառության։
«Պետական լեզվի զարգացումը պետք է դառնա պետական գերատեսչությունների գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան ազատ խոսել և գրել պետական լեզվով: Հանրապետությունում ապրում են 100-ից ավելի էթնոսի ներկայացուցիչներ, պետական լեզուն պետք է դառնա միավորման համար հիմք»,- ասել է նա։ «Սխալ է փաստաթղթաշրջանառությունը վարել ռուսերենով՝ լինելով ղրղզ: Գերատեսչություններում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի պետական լեզվով առնվազն 50 տոկոսով»,- կարծում է նախագահը։ Ղրղզստանի Սահմանադրությամբ ռուսաց լեզվին տրված է պաշտոնական լեզվի կարգավիճակ։