Փարիզում մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի
Փարիզում, Էյֆելյան աշտարակի դիմաց՝ մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի զորակցություն շրջափակված Արցախի և այնտեղ ապրող բնակչության:

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապօրինի գործողությունների վրա:
Նրանք հայրենասիրական երգերի ներքո պարզել էին Հայաստանի և Արցախի դրոշները: