Խերսոնում ռուսական հրետակոծության տակ է հայտնվել հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը: Այս մասին դեկտեմբերի 27-ի երեկոյան հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Հրետակոծել են այնտեղ, որտեղ այսօր երկու երեխա է ծնվել։ Մինչ գրոհը բժիշկները հասցրել են ավարտել կեսարյան հատումը։ Հաստատությունում է գտնվում ծննդաբերած հինգ կին։ Հրաշքով ոչ ոք չի տուժել»,- հայտարարել է Տիմոշենկոն։