ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ, քաղաքական գործիչներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ պահանջելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ, քաղաքական գործիչներ դատապարտել են Ադրբեջանին՝ պահանջելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։
Ջենիս Շակովսկին՝ ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատ, կոնգրեսական, որ ներկայացնում է Իլինոյսի 9-րդ  շրջանը, թվիթերում  գրել է․ «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը ՝ սպառնում է հազարավոր կյանքերի: Ադրբեջանը հերթական անգամ հումանիտար ճգնաժամ է ստեղծում։ Սա անտանելի է»։  

Իրավագիտության պրոֆեսոր, սպառողների շահերի պաշտպան Քեթի Փորթերը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 120 000 հայերի շրջափակմանը, գազամատակարարման դադարեցմանը․ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սպառնում է զրկել 120,000 հայերին գազից՝ ձմռան սկսվելուն պես: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը այս չարաշահումների համար՝ սկսած ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից»։

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Մենգը, որը ներկայացնում է Նյու Յորքի 6-րդ Կոնգրեսի շրջանը՝ Արևմտյան, Կենտրոնական և Հյուսիսարևելյան Քուինսի մասերը, թվիթերի իր միկրոբլոգում գրում է․ «Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում․ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ մասի մատակարարման միակ ճանապարհը փակելը։ Հրապարակումները գազի դադարեցման մասին նույնիսկ ավելի անհանգստացնող են, քանի որ արդեն ձմեռ է։»։ 

Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակմանը. «Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարձրանա՝ թույլ տալով իր նավթային շահերի գերակայությունն Ադրբեջանում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ։ Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է դադարեցվի հիմա»։

ԱՄՆ քաղաքական գործիչ, կոնգրեսական Յանգ Քիմը  թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Կոչ եմ անում Ադրբեջանին բացել միջանցքը դեպի Արցախ, թույլատրել մարդասիրական մուտքը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։

ԱՄՆ սենատոր Թոնի Կարդենասը, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի 29-րդ շրջանը՝ Սան Ֆերնանդո հովիտըթվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Ադրբեջանը հերթական անգամ անխոհեմ պատրաստակամություն է ցուցաբերում՝ վտանգի ենթարկելու խաղաղ բնակիչների կյանքը՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դադարեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումները։»  

Սենատոր, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ. Ջեք Ռիդը  թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Արգելելով Լաչինի միջանցքով ելումուտը և, ըստ տեղեկությունների, կտրելով բնական գազի մատակարարումը, Ադրբեջանը անընդունելի և անհիմն մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի ժողովրդի համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել, որպեսզի մուտքը վերականգնվի և բանակցությունները վերսկսվեն»։

Ամերիկացի քաղաքական գործիչ է, Դեմոկրատական կուսակցության անդամ, Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սպանբերգերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Ադրբեջանը փակել է մուտքն Արցախ և դադարեցրել գազամատակարարումը` հեռացնելով այնտեղ ապրող հայերի սննդի, ջեռուցման, տաք ջրի և էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը: Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին տրվող անվտանգության ապահովման աջակցությունը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի պայմաններում»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Այս մասին Փաուերը հայտնել  է Twitter-ի միկրոբլոգում․ «Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լրջագույն հումանիտար ճգնաժամի։ Այս միջանցքը կարևոր երթուղի է անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի մատակարարման համար, որոնք պետք է ազատորեն տեղափոխվեն»,- գրել է USAID-ի ղեկավարը։