Հայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանխվի. Քերոլայն Քոքս
Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակմանը: 

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․

«Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարձրանա, եթե նրա նավթային շահերն Ադրբեջանում գերակա լինեն Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ։ Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է կանխվի»։