Ադրբեջանցիները տեսանյութեր են տարածում, թե ինչպես են տանջամահ անում մեր երեխաներին. ծնող
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ՝ ակնկալելով, որ Ռուսաստանը օգնի երեխաներին վերադարձնելու, նրանց մասին տեղեկություն ստանալու հարցում։
Զոհված զինծառայողներից մեկի ծնողը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել՝ երեխաների նկարներով, որոնք գտնվում են գերության մեջ, սակայն առ այսօր որևէ պատասխան չեն ստացել։
«Պատասխան տվողներից մեկն էլ ռուսն է, որովհետև իրենք Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեն կնքված պայմանագիր, որ հողերը տալու դեպքում պետք է մեր երեխեքին վերադարձնեն, որովհետև կետեր կան։ Արդեն քանի օր է՝ ադրբեջանցիները կադրեր են հրապարակում, թե ինչպես են տանջամահ անում մեր երեխեքին»,- նշեց նա՝ հավելելով, որ հանդիպում են պահանջում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, որ իրենց խոսքը հասնի Պուտինին, որովհետև այդ խնդիրն այդպես էլ չի լուծվում։
Ծնողը մտահոգություն հայտնեց, որ ակտիվ և պահանջկոտ ծնողների դեպքում, որոշակի խնդիրներ են լինում, իրենց ԴՆԹ-ն համընկնում է անմիջապես, ուստի՝ արդեն չեն հավատում, որ այդ ԴՆԹ փորձաքննության արդյունքներն իրական են։