Մերկելը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսելու օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵԽԽՎ-ում  ունեցած տեսակապային ելույթի ընթացքում հայտարարել է, որ ներկա պահին անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, գրում է hraparak.am-ը։

«Ընդհանուր առմամբ մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք ավաղ բարդացնում ենք մեր հարաբերությունները։ Սակայն ես շարունակում  եմ մնալ այն մարդը ,ով անընդհատ կրկնում է, որ պետք է խոսել մեկմեկու հետ»,- ասել է Մերկելը։