ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ատորագրահավաք սկսեց՝ պահանջելով Բայդենից ճանաչել Ցեղասպանությունը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ երկրի նախագահից պահանջելով  ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Breaking: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ատորագրահավաք սկսեց՝ պահանջելով Բայդենից ճանաչել Ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին ընդառաջ պայքարը թեժանում է: Նման նամակ արդեն իսկ Բայդենին ուղղել են 38 սենատորներ: Հիմա Կոնգրեսականների հերթն է»: