Վրաստանում չեղարկվում է «COVID-անձնագրերի» համակարգը
Վրաստանի իշխանությունները չեղարկում են  «COVID-անձնագրերի» համակարգը, որոնք անհրաժեշտ էին հանրային վայրեր այցելելու համար: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է «Օմիկրոն» շտամի արագ տարածմամբ, վիրուսի թույլ ընթացքով, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայով։

Ղիբրաձեն հայտնել է, որ, թեև երկրի ներսում «կանաչ անձնագրերը» պարտադիր չեն լինի, արտերկիր մեկնելու դեպքում դրանք դեռևս պետք կգան: Վերջինիս խոսքով՝ չնայած վարակակիրների աճող թվին՝ իրավիճակը լիովին կառավարելի է: Հիվանդանոցային հատվածի վրա ճնշումն էապես չի ավելանում, քանի որ հիվանդների մեծ մասը բուժում է ստանում տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկում են ընտանեկան բժիշկները։