Թուրքիայից Վրաստանի ուղղությամբ նոր թունել կբացվի

Թուրքիայի Էրզրումի շրջանի Թորթում և Ուզունդերի շրջանները (պատմ.՝ Տայք) Արդվինին կապող լեռնային վտանգավոր ճանապարը կարճացնելու նպատակով այդ հատվածում կառուցվել է 2.2 կիլոմետրանոց թունել. գրում է ermenihaber.-ը:


Դեկտեմբերի 29-ին բացվելիք թունելը մեծապես կհեշտացնի Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան շրջանների կապը երկրի արևելասևծովյան շրջանների հետ: Դրանով նաև կհեշտանա Թուրքիայի մի շարք շրջանների կապը Բաթումի հետ: