Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև 2021 թվականի «Անհատական գործընկերության համագործակցության» ծրագրի շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին՝ N զորամասում, մեկնարկել է «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Ռամշտեյնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ դասընթացների ընթացքում անցկացվում են ճեպազրույցներ՝ ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» չափանիշներով, Օդային ուժերի համապատասխան ստորաբաժանումների գործունեության կազմակերպման թեմաներով, անվտանգության և անվտանգության միջոցառումների ապահովման, ինչպես նաև այլ թեմաներով։