Ադրբեջանում մի խումբ զինծառայողներ հեռացվել են բանակից ռազմական գործողությունների տեսանյութերը տարածելու համար
Ադրբեջանում մի խումբ զինծառայողներ հեռացվել են բանակից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես փոխանցում է գերատեսչությունը, զինվորականների հեռացման պատճառն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից վերջիններս ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել:

«Ադրբեջանական բանակի հրամանատարության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի խումբ զինծառայողներ, որոնք կոպտորեն խախտել են գաղտնիության ռեժիմը ՝ տարածելով նման նյութեր: Որոշում է կայացվել այդ զինծառայողներին բանակից հեռացնելու մասին, իսկ հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին ՝ նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու համար»: