Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի և Բելառուսի հետ իր սահմաններին մոտ գտնվող տարածքում՝ ներգաղթյալների հնարավոր ճգնաժամին դիմակայելու համար, ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է CNN-ը։
«Մարտական համակարգման» վարժանքներն անցկացվելու են Պետական սահմանային ծառայության, Ազգային ոստիկանության, Ազգային գվարդիայի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին հինգշաբթի օրը մեկնել է Ուկրաինայի հյուսիսարևմտյան Վոլինի շրջան, որը սահմանակից է ինչպես Լեհաստանին, այնպես էլ Բելառուսին, որպեսզի մշակի, թե ինչպես պաշտպանել տարածքը «արհեստականորեն կազմակերպված միգրանտների ամբոխի» հնարավոր ներխուժման փորձից:
«Զորավարժություններին կմասնակցեն մոտ 8500 զինծառայողներ և ոստիկաններ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ 15 ուղղաթիռներ»,- հավելել է Մոնաստիրսկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի տեսաուղերձով նշել է, որ Ուկրաինան կուժեղացնի Բելառուսի հետ սահմանի անվտանգությունը միգրացիոն սպառնալիքների պատճառով, բայց դա չի ազդի Բելառուսի քաղաքացիների կողմից սահմանը հատելու վրա։