Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի
«ՄԱԿ-ը, որը հիմնադրվել է Առաջին աշխարհամարտից հետո, երկար ժամանակ է, ինչ չի կարողանում արդարություն ապահովել»,-TRTworld ֆորումի բացման արարողությանը տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է report.az-ը։

Նա նշել է, որ ՄԱԿ -ում փոփոխություններ իրականացնելու կարիք կա, քանի որ այս համակարգի գործելակերպն՝ իր ներկայիս ձևաչափով, անհնարին է։

«ՄԱԿ-ը «խոսք չի տալիս» իսլամական աշխարհին, անտեսում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավային Ասիայի պետությունների կարիքները և հետապնդում է բացառապես հինգ գերտերությունների շահեր։ Այժմ ոչ ոք չի կարող հերքել ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը», - ասել է Թուրքիայի նախագահը։