ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթող է դարձել նոյեմբերի 8-ին Հունաստանի Կրետե կղզում անցկացված «WCF Crete Rapid Challenge 2026» արագ շախմատի մրցաշարում։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Նոյեմբերի 8-ին Հունաստանի Կրետե կղզում Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում անցկացված WCF Crete Rapid Challenge 2026 արագ շախմատի միջազգային մրցաշարում ՖՎ Տիգրան Համբարձումյանը (մարզիչ՝ ՖՄ, ՄԳ Հարությունյան Տ․) գրանցել է փայլուն արդյունք՝ 7 հնարավորից վաստակելով 6.5 միավոր և զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Շնորհավորում ենք Տիգրանին այս գեղեցիկ հաջողության կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու շարունակական առաջընթաց»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում։