Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումները
 2024 թվականի հունիսի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի շուրջ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև շփումների ինտենսիվությունը դրական է ազդում հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա, և խոսել է այդ ուղղությամբ փոխայցելությունների կարևորության մասին։

Լուի Բոնոյին տեղեկացվել է հետկոնֆլիկտտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի շուրջ ընթացող բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումների մասին։ Բայրամովն ընդգծել է, որ «սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որը ներառում է Հայաստանի կողմից գրավված 4 ադրբեջանական գյուղերի վերադարձը, ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության վերականգնման գործում իրական ներդրման առումով»։