«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը միջազգային գործընկերների պարտությունը չէ. հաղթել է Վրաստանը. Կոբախիձե
 «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը չպետք է համարել ոչ իշխանությունների հաղթանակը, ոչ էլ ընդդիմախոսների ու միջազգային գործընկերների պարտությունը՝ օրենքի ընդունմամբ հաղթել է միայն Վրաստանը: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարն ասել է, որ այժմ օրենքը ուժի մեջ է, և յուրաքանչյուրը պետք է գործի սառնասրտորեն, պրագմատիկ և մի կողմ դնի ավելորդ էմոցիաները։ Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանում իրականացվում են «լիբերալ-ֆաշիստական» գործողություններ անթափանց ֆինանսավորման հիման վրա. այս գաղափարախոսությունը պակաս վտանգավոր չէ, քան դասական ֆաշիզմն ու բոլշևիզմը, և ոչ մի ընդհանուր բան չունի վրացական մշակույթի հետ։