Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. Այն ստորագրել է խորհրդարանի նախագահը
 Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը և այն ուժի մեջ է մտել։ Այս մասին հաղորդում է «Sputnik Գրուզիա»-ն Telegram ալիքում։ «Վրաստանում պաշտոնապես ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը»,- ասվում է հրապարակման մեջ։

Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «անպատասխանատու» էր անվանել Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի հայտարարությունը առ այն, որ Բեռլինը կարգելափակի Թբիլիսիի ճանապարհը դեպի Եվրամիություն՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով։