Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Լիտվայի դեսպան Անդրյուս Կալինդրային: Նրան հայտնել են, որ Վիլնյուսի կողմից վերջին հայտարարություններն ու գործողությունները կոպիտ միջամտություն են երկրի ներքին գործերին: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Վրացական կողմը դեսպանին պարզաբանել է, որ վերջերս լիտվացի պաշտոնատար անձանց արած հայտարարությունները, ինչպես նաև Լիտվայի ԱԳՆ ղեկավարի (Գաբրիելիուս Լանդսբերգիսի) մասնակցությունը (Թբիլիսիում) բողոքի ակցիային և Լիտվայի ԱԳՆ Վրաստանի դեսպանի կանչը թափանցիկության մասին օրենքի ընդունման պատճառով իրենցից ներկայացնում են կոպտագույն միջամտություն երկրի ներքին գործերին և չեն համապատասխանում երկու պետությունների միջև ավանդաբար գոյություն ունեցող բարեկամական և գործընկերային հարաբերություններին»,- ասված է հայտարարության մեջ։