Իրանի պաշտպանության նախարարը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ՝ ՌԴ-ին օգնելու պատճառով
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի նկատմամբ՝ Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մեղադրանքով, ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Հյուսիսային Կորեայի ինը անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար: