Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականների վերաբերյալ ճշգրիտ տվյալների փոխանցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանը պետք է ստույգ տվյալներ ներկայացնի: Դա կարող է դիտարկվել որպես երկու կողմերի միջև վստահության հիմնարար միջոց»,- ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։ Ամիրբեկովը նաև նշել է, որ ականների վերաբերյալ հայկական կողմից նախկինում տրամադրված տեղեկատվությունը շատ անորակ է և ցածր մակարդակի։