Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին նախագահական ընտրությունների գրանցման երկրորդ օրը պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու։
Նրա խոսքով՝ տնտեսական առաջընթացի համար իր դիվանագիտության առաջնահերթություններից կլինի պատժամիջոցների վերացումը։
Լարիջանին եղել է երեք գումարումների խորհրդարանի նախագահ, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և հեռուստառադիոընկերությաննախագահը։ Լարիջանին ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականն է և քաղաքական նպատակահարմարության որոշմանխորհրդի լիիրավ անդամ։ Նա եղել էնաև Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարը։
Եթե Պահապանների խորհուրդը թույլտա նրան առաջադրվել նախագահիպաշտոնում, ապա ակնկալվում է, որնա կլինի հիմնական թեկնածուն: Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահից 50 օր անց։
Այսօր նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցման երկրորդ օրն է։ Մինչ այժմ գրանցվել է 6 մարդ: