«Պարզ է՝ Զուրաբիշվիլին այն չի ստորագրի». Վրաստանի խորհրդարանի նախագահն է ստորագրելու օտարերկրյա գործակալների մասին օրենքը
 Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը օրենսդիր մարմինն ընդունել է երեքշաբթի՝ վերացնելով դրա վետոն: Այդ կապակցությամբ, ինչպես ասել է Պապուաշվիլին, ինքը կստորագրի փաստաթուղթը։ Այս մասին նա ասել է լրագրողներին։

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը նախօրեին ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Այժմ մենք սպասում ենք ստորագրման: Պարզ է, որ մեծ հավանականությամբ Զուրաբիշվիլին այն չի ստորագրի: Համապատասխանաբար, այդ օրենքը կստորագրեմ ես»,- ասել է խորհրդարանի նախագահը լրագրողների հետ մամուլի ասուլիսում։