«ՀՀ-Ադրբեջան բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրման». Թուրքիայի ԱԽ
 Թուրքիայի անվտանգության խորհուրդը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

«Մենք կրկին հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի, և աջակցել ենք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որը քննարկվում է 2022 թվականից, կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը։