Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվել է
Բաքեր Քալիբաֆը Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորները նախագահի պաշտոնում վերընտրել են Բաքեր Քալիբաֆին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ 2020 թվականի մայիսից այս պաշտոնը զբաղեցնող Քալիբաֆի թեկնածությունը ներկա գտնվող 287 խորհրդարանականներից պաշտպանել է 198-ը։

Նրա մրցակիցներն էին պահպանողական քաղաքական գործիչ Մոջթաբա Զուննուրը, ում օգտին քվեարկել են 60 պատգամավորներ, և Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, ով ստացել է հինգ պատգամավորների աջակցությունը։

Նախկինում Քալիբաֆը եղել է Թեհրանի վարչակազմի ղեկավարը, ինչպես նաև ղեկավարել է Իրանի հեղափոխական գվարդիան։