Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը կքննարկվի մայիսի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Խորհրդի նիստում կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները և Հունաստանի հետ հարաբերությունները։