Իրանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ զարգանում են ճիշտ ուղղությամբ, այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։ «Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության գործունեության վերականգնումը երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համաձայնեցված հարցերից մեկն էր։

Հուսով ենք, որ այս հարցը կլուծվի համատեղ համագործակցության շրջանակներում»,- նշել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։