Ռուսաստանի Քննչական կոմիտեն ձերբակալել է ՌԴ Զինված ուժերի կապի գլխավոր վարչության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Տեղեկությունը հաստատել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Շամարինը ձերբակալվել է ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Գեներալի մոտ կատարվել է խուզարկություն, ինչից հետո նրան տարել են հարցաքննության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Շամարինին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Հոդվածը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։