Աֆղանստանում տղամարդիկ միացել են կանանց իրավունքների համար մղվող բողոքի ակցիային, թալիբները նախազգուշական կրակոցներ են արձակել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բողոքի մեծ ցույցը ցրելու համար թալիբները նախազգուշական կրակ են արձակել օդ, ինչը գրոհայինները արգելել էին անցյալ շաբաթ, երբ տոնական օդային կրակոցների պատճառով զոհեր գրանցվեցին, գրում է BBC-ն։
 
Տարածված տեսանյութերը՝ դեպքի վայրից, ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ վազում դեպի անվտանգ վայրեր, մինչդեռ հետին պլանում լսվում են կրակոցների ձայներ:
 
Հազարավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ կանանց իրավունքների համար բողոքի ցույցեր իրականացնելու և  թալիբների իշխանությունը դատապարտելու համար: Կանայք բողոքի ակցիաներ էին անցկացնում անցած շաբաթվանից, սակայն այսօր տղամարդիկ նույնպես միացել են նրանց հավասարության և անվտանգության կոչերին: Շատ ականատեսներ նշել  էին, որ կանանց գլխավորած նախորդ հանրահավաքներին տղամարդիկ ներկա չէին:
 
Ցուցարարները նաև վանկարկել են  հակապակիստանյան կարգախոսներ, քանի որ շատերը կարծում են, որ հարևան Պակիստանը սատարում է թալիբներին, ինչը երկիրը հերքում է:
 
BBC-ի հաղորդմամբ՝ տեղում աշխատող որոշ լրագրողների, այդ թվում՝ BBC-ի թիմին, թույլ չեն տվել  նկարահանել հանրահավաքը, իսկ աֆղանական Tolo News գործակալությունը հայտնել է, որ նրանց թիմի օպերատորը ձերբակալվել է՝ տեղական և արտասահմանյան այլ ԶԼՄ ներկայացուցիչների հետ միասին:
 
Սյուզի Սիրականյան