«Ադրբեջանը մտադիր է օկուպացնել բուն Հայաստանի տարածքը». Լեմկինի անվան ինստիտուտը հայտարարել է տագնապ և կոչ հղել միջազգային հանրությանը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հայտարարել է կարմիր տագնապ՝ կապված Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հետ։ Վերջին անգամ նման աստիճանի տագնապ միջազգային կազմակերպության կողմից հնչեցվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի նախաշեմին։ Ինստիտուտը կարծում է, որ վերջին օրերին ադրբեջանական սպառնալիքները, Սյունիքի և Գեղարքունիքի տարածքների գնդակոծությունները վկայում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան մտադրությունների, բուն Հայաստանի տարածքի աստիճանական օկուպացիայի ծրագրերի մասին։
Տավուշի մարզում Ադրբեջանի տարածքային հավակնությունները, տարածքային վեճի արդարացի լուծման հասնելու ցանկության բացակայությունը՝ սահմանների դելիմիտացիայի շուրջ երկիմաստություն ստեղծելով, և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացումը մեծ տագնապ են առաջացնում։
«Մենք, ինչպես նախկինում, խորապես մտահոգված ենք ընթացող իրադարձություններով: Միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ են անհրաժեշտ, որոնք թույլ կտան կանխել հետագա ագրեսիան և պաշտպանել Հայաստանի ժողովրդին: Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և աջակցել միջազգային իրավունքին՝ կանխելու համար ևս մեկ հումանիտար աղետ»,- ասվում է հայտարարության մեջ: