Պաղեստինի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է հայուհի
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և արտերկրում հայրենակիցների հարցերով պետնախարար։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է նոր կառավարության ցուցակը, որը հաստատել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը։

Մոհամմադ Մուստաֆան դարձել է արտգործնախարար: Պաղեստինում պետնախարարի պաշտոն զբաղեցնողը բարձրաստիճան պաշտոնյա է, նախարարին ենթակա, բայց այն նաև նախարարի կարգավիճակ ունի։

Նոր կառավարությունը աշխատանքը կսկսի մարտի 31-ից: