Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվել է մահաբեր ելքով վթարի
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվել է մահաբեր ելքով վթարի Շըրնաք քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Լրագրողների տեղեկություններով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի ավտոշարասյունը Շըրնաքում նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումից հետո շարժվում էր դեպի Մարդին քաղաք։

Վթարի հետևանքով մահացել է անվտանգության աշխատակից, վիրավորվել են երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ։

Ելույթ ունենալով Մարդինում կայացած հանրահավաքում՝ Էրդողանը ցավակցություն է հայտնել մահացած սպայի հարազատներին և ընկերներին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նույնպես հարգանքի տուրք է մատուցել մահացած անվտանգության աշխատակցին։