Միջազգային քրեական դատարանի նախագահի պաշտոնում 3 տարի ժամկետով ընտրվել է ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն:
Այս մասին տեղեկանում ենք Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունից:
«2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի դատավորները լիագումար նիստում Տոմոկո Ականեին ընտրեցին որպես դատարանի նախագահ։ Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ։