Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։