Մարտի 11-ին ՆԱՏՕ-ն նոր անդամ կունենա
Մարտի 11-ին Շվեդիայի պետական դրոշը կբարձրացվի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մուտքի մոտ: Միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, թագավորական զինված ուժերի գլխավոր հրամանատար Միկայել Բյուդենը և այլ քաղաքական գործիչներ։ Հրավիրված են նաև ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները:

Հունգարիայի  նախագահը երեկ վավերացրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագիրը: Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որը խոչնդոտում էր Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:

Շվեդիայի կառավարության գրասենյակը հայտարարել է, որ վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը և արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը մարտի 6-ին կմեկնեն Վաշինգտոն։

Հյուսիսատլանտյան պայմանագրի համաձայն՝ երկիրը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, երբ վավերացման փաստաթղթերը ներկայացվում են Միացյալ Նահանգների կառավարությանը:

Աղբյուր՝ 1lurer.am