Պետք է ապացուցենք, որ մենք Հայաստանի բարեկամներն ենք՝ խոստանալով անվտանգություն. եվրապատգամավոր
«ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը հաստատում է այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի հուսալի դաշնակիցն ու բարեկամը չէ։

Հայաստանի իսկական բարեկամը Եվրոպան է, բայց մենք պետք է ապացուցենք, որ մենք Հայաստանի բարեկամներն ենք, պետք է աջակցենք Հայաստանին և այլ երկրներում ապրող հայ փոքրամասնությանը՝ խոստանալով անվտանգություն, շարունակելով դաշնակցային հարաբերություններն ու համագործակցությունը»։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Քարեն Մելքիորը: