Սպի պատմության և մշակույթի մեջ. Ստեփանակերտում քանդել են Շառլ Ազնավուրի կիսանդրին. իտալացի պատգամավոր

«Ստեփանակերտում քանդել են համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ոչնչացումը սպի են թողել պատմության և մշակույթի մեջ»։
Այս մասին հայտնել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էմանուել Պոցոլոն: