Ռուս քարոզիչները դժգոհում են ՀԱՊԿ-ի չգոյությունից։ Մինչ ռուսական պետական մարմինները հայտարարում են կամ հակադարձում են Հայաստանին՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը գործունյա, ակտուալ կառույց է, ռուս քարոզիչները՝ Սալավյովի գլխավորությամբ հարցնում են՝ որտե՞ղ է ՀԱՊԿ-ը։
«Մեր տարածքներ ներխուժե՞լ են՝ Զապորոժիե, Լուգանսկ, Խերսոն։ Այդպես է չէ՞։ Իսկ Ու՞ր է ՀԱՊԿ-ը։ Որտե՞ղ են ՀԱՊԿ զորքերը», - դժգոհում է ռուս պրոպագանդիստ Վլադիմիր Սալավյովը։
Հարցին, թե իսկ Ռուսաստնը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, Սալավյովը պատասխանում է՝ իսկ եթե դիմի՞։ Եվ ահա կրեմլյան մեկ այլ պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանը հավանական պատասխան է տալի․ «կասեն, որ ՀԱՊԿ-ի ստեղծման պահին Ռուսաստանի սահմանները այլ են եղել»։ Ինչին Սալավյովն արաձահնգում ՝ եթե այդպես պատասխանեն՝ հարց կառաջանա՝ իսկ ինչի՞ համար են նրանք պետք ՀԱՊԿ-ում։ Ապա՝ Սալավյովը հռետորական հարց է բարձրացնում, ինչպիսի հարց, որ Հայստանում ևս կա՝ ՀԱՊԿ-ի իմաստն այդ դեպքում, ո՞րն է։ Ըստ էության, Սալավյովն ասում է, որ ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է, այն չի գործում, ինչի մասին ավելի քան մեկ տարի է ասում է Հայաստանը։ Փոխարենը՝ Սալավյովի ու Մարգարիտա Սիմոնյանի գործատուները պնդում են՝ ՀԱՊԿ-ը գոյություն ունի, այն գործում է, իսկ Հայստանի՝ այդ կառույցի միջոցառումների չմասնակցելու առումով դեռ հույս ունեն, որ հայկական կողմը կվերանայի իր մոտեցումներն ու կմասնակցի հետագա միջոցառումներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ավելի հավանական է, որ Ռուսաստնը կվերանայի իր մոտեցումները։
Սալավյովը նաև ասում է, որ հենց կառույցի այլ անդամներն են դիմում ՀԱՊԿ-ին Ռուսաստանը անմիջապես արձագանքում է, իսկ ահա իրենց դեպքում՝ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չի լինում։ Սալավյովն, ակնհայտորեն, չտեսնելու կամ մոռանալու է տալիս, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել նաև Հայստանի դիմումներին։ Իսկ այդ ընթացքում նույն սալավյովները քննադատում ու թշնամի էին որակում Հայստանին՝ իր դիրքորոշումների պատճառով։ Եվ ահա, երբ հարցը «չոքեց նաև իրենց դռանը» հանկարծ հայտնաբերեցին, որ ՀԱՊԿ-ը չի գործում։
Եթե անգամ այդ կառույցի հիւմնադիր և գլխավոր շահառու պետության իշխանությունների քարոզիչներն են դժգոհում ՀԱՊԿ-ից, կարլեի է ենթադրել, որ շուտով այն կարող է նաև դե ֆակտո դադարեցնել իր գործունեությունը, որի վերջի սկիզբը կարող է դնել Հայաստանը։
Վովա Հակոբյան