Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։  Վերջիններս քննարկել են երկկողմ հարաբերությունները։ 

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է թուրք գործընկերոջը՝ 70-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: