Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խորամանկ և խելացի քաղաքական գործիչ՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը չի ժխտում ո՛չ ուկրաինական ժողովրդի, ո՛չ էլ ուկրաինական պետության գոյությունը։
«Խորամանկ,
խելացի քաղաքական գործիչ է։ [...] Ես երբեք Պուտինից չեմ լսել, որ նա ժխտի
ուկրաինացի ժողովրդին։ Նա նույնիսկ ուկրաինական պետությունը չի ժխտում»,- ասել է
Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։
Բելառուսի
նախագահը այդ դիրքորոշումը անվանել է Ռուսաստանի առաջնորդի ներքին համոզմունք։
Լուկաշենկոն
նաև ուշադրություն է հրավիրել Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների
միջև պատմական կապերի վրա՝ նշելով, որ կիսում է իր ռուս գործընկերոջ հայացքները։