«Զանգեզուրի միջանցքը կարող է անցնել Հայաստանով կամ Իրանով». թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդլբաքըր Ուրալօղլուն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ուրալօղլուն ասել է, որ  «Զանգեզուրի միջանցքը» դեպի Բաքու ուղիղ ճանապարհ է, և թյուրքական աշխարհում թողունակությունը զգալիորեն կավելանա Հայաստանի կամ Իրանի կողմից անցկացվելիք նախագծի շնորհիվ: