Ադրբեջանի Սաաթլիի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Երկրաշարժների հետազոտությունների բյուրոն։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։
Միաժամանակ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը հայտնել է, որ Սաաթլի և Սաբիրաբադ շրջանների սահմանին տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։