Գետեր փողոցներում և մեքենաներ ջրի տակ. թուրքական Անթալիան՝ հորդառատ անձրևներից և ուժեղ փոթորկից հետո
Թուրքիայի Անթալիա հանգստավայրը հեղեղվել է հորդառատ անձրևներից և ուժեղ փոթորկից հետո։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են փողոցներում բառացիորեն գետեր գոյացել, իսկ տներն ու մեքենաները մնացել ջրի տակ։ Հաղորդվում է նաև, որ մեկ մարդ մահացել է։

Օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով թռիչքները որոշ ժամանակով դադարեցվել են, այժմ դրանք վերսկսվել են, սակայն չվերթներն իրականացվում են ուշացումներով։ Աղետի պատճառով հինգ շրջաններում դպրոցներ են փակվել։