ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ Կատյա Անդրուշը հաստատել է կազմակերպության առաքելության կարճաժամկետ դիտորդ Նիկ Գուգերինի Ադրբեջան մուտքի մերժումը։
«Ներկայում մենք չգիտենք ստույգ պատճառը, բայց կապվել ենք իշխանությունների հետ և սպասում ենք պատասխանի»,- նշել է Կատյա Անդրուշը՝ պատասխանելով ադրբեջանական Turan-ի հարցին։
Ըստ խոսնակի` ԺՀՄԻԳ-ը դեր չի խաղում դիտորդների հնարավոր մուտքը երկիր որոշելու հարցում՝ դիտորդական առաքելությանը մասնակցելու համար. «Դա երկկողմանի խնդիր է գործուղվող պետության և ընդունող երկրի միջև»։