ԱՄՆ-ը «կրակի հետ է խաղում»՝ հարվածելով Եմենին, ցանկացած պահի դա կարող է վերածվել տարածաշրջանում «հրդեհի», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Միացյալ Նահանգները խաղում է կրակի հետ, և երբ դուք խաղում եք կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի։ Այն անհնար կլինի վերցնել վերահսկողության տակ,- ասել է նա։
Թուրքիան մշտական երկխոսության մեջ է տարածաշրջանային գործընկերների և Միացյալ Նահանգների հետ։ Տարածաշրջանային էքսպանսիայից պետք է խուսափել, իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Մենք կարող ենք բախվել էլ ավելի մեծ էքսպանսիայի»։