«Խաղաղության կհասնենք, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը». Ալիև
Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
 
Ըստ Ալիևի՝ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։
 
Ալիևը նաև ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»: