«Слово пацана»-ից հայտնի դերասանը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
«Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմի դերասան Նիկիտա Կոլոգրիվիին մտցրել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազա։ Հայտնում է EADaily-ն:

Դերասանին տվյալների բազայում ընդգրկելու պատճառներն են՝ «հարձակում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», աջակցություն Ռուսաստանին, «Ուկրաինայի սահմանների միտումնավոր խախտում»՝ կապված «Черная весна» սերիալի Ղրիմում կատարված նկարահանումների հետ։

Դերասանը և նրա կինը «սև ցուցակում» ներառվել են անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։