Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել. այս անգամ երկրի արևելքում՝ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 29 կմ հարավ-արևելք: Քաղաքն ունի մոտ 441 հազար բնակչություն։