Իվանիշվիլին կարող է առաջադրվել Վրաստանի վարչապետի պաշտոնում
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ըստ կուսակցության նոր կանոնադրության, ստացել է երկրի վարչապետի թեկնածու առաջադրվելու լիազորություն։

Նոր կանոնադրության համաձայն, որը հաստատվել է դեկտեմբերի 30-ին, քաղխորհուրդը «կուսակցության պատվավոր նախագահի առաջադրմամբ հաստատում է Վրաստանի վարչապետի թեկնածությունը»։ Բացի դրանից, կուսակցության պատվավոր նախագահի կամ քաղխորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել կուսակցության արտահերթ համագումար։

Փաստաթղթում նշվում է նաև, որ քաղխորհուրդը կազմված է կուսակցության պատվավոր նախագահից և կուսակցության համագումարի կողմից ընտրված 15 անդամներից։